Վարչապետը շնորհակալություն հայտնեց Մաքսիմ Սոկոլովին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին արագ արձագանքելու համար

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Մաքսիմ Սոկոլովին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին արագ արձագանքելու համար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին Բեսլանում տեղի ունեցած դեպքերին` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին, արագ արձագանքելու և հոգատարության համար: Այդ մասին վարչապետը նշեց Երևանում մեկնարկած հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումի բացման ժամանակ:

«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, մինչև ձեզ ողջունելը ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաքսիմ Սոկոլովին և ի դեմս նրա՝ Ռուսաստանի կառավարությանն այն հոգատարության համար, որը նրանք ցուցաբերել են Բեսլանի ողբերգական դեպքերի ժամանակ: Շնորհակալություն, մենք անչափ զգացված ենք ձեր հոգատարությունից և վերաբերմունքից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` կա 5 զոհ, 27 վիրավոր: Վթարի վայրում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապբուժօգնության բրիգադները նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում