Շանհայ. Ջոկովիչը կամային հաղթանակ տարավ

Շանհայ. Ջոկովիչը կամային հաղթանակ տարավ

Շանհայում ընթացող Մասթերս-1000 կարգի մրցաշարում այսօր ընթանում են քառորդ եզրափակչի հանդիպումները:

Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը լուրջ դիմադրության հանդիպեց Գերմանիան ներկայացնող Միշա Զվերևի կողմից, բայց կարողացավ հաղթանակ տոնել:

Առաջին սեթում սերբը պարտվել է 3:6 հաշվով՝ մրցակցին զիջելով 2 մատուցում: Երկրորդում թենիսիստները երկուական բրեյք են կատարել, իսկ հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, որում «Նոլեն» հաղթել է 7:4 հաշվով: Վճռորոշ երրորդ սեթում Ջոկովիչն ավելի վստահ է գործել և առավելության է հասել 6:3 հաշվով:

Քառորդ եզրափակչում սերբը կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստայի հետ, որն այսօր 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել Ժո Վիլֆրեդ Ցոնգային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում