Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել «Լիվերպուլի» հետ խաղին

Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել «Լիվերպուլի» հետ խաղին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ արտագնա հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։

Ավելի վաղ բրիտանական մի շարք պարբերականներ գրել էին, որ Մխիթարյանն ու Լյուկ Շոուն չեն ընդգրկվի առաջիկա խաղի հայտացուցակում, սակայն պորտուգալացի մասնագետը հերքել է այդ տեղեկատվությունը։ Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից այժմ վնասվածքի պատճառով շարքից դուրս է միայն Ֆիլ Ջոնսը։

Հիշեցնենք, որ ազդրի վնասվածքի պատճառով Մխիթարյանը չի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումներին։

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 17-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Այս հանդիպումից առաջ «Լիվերպուլն» ունի 16 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով 6-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում