Կոնտե․ Հույս ունեմ՝ «Լեսթերի» հետ խաղում Կոստան դեղին քարտ չի ստանա

Կոնտե․ Հույս ունեմ՝ «Լեսթերի» հետ խաղում Կոստան դեղին քարտ չի ստանա

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույս ունի, որ հարձակվող Դիեգո Կոստան Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ խաղում դեղին քարտ չի ստանա: Եվս մեկ դեղին քարտ ստանալու դեպքում Կոստան որակազրկվելու է 1 խաղով։

-Մենք լավ ծանոթ ենք իրավիճակին։ Դիեգոն գիտի, որ պետք է զգույշ լինի։ Նույն իրավիճակն էր «Հալ Սիթիի» հետ խաղից առաջ։ Ամեն պարագայում մենք պետք է մտածենք ներկա պահի մասին և շատ չկենտրոնանանք ապագայի վրա։

Վաղը Դիեգոն խաղադաշտում պետք է պայքարի այնպես, ինչպես արել է նախորդ հանդիպումների ժամանակ։ Պարզապես հույս ունեմ, որ նա չի մոռանա որակազրկման վտանգի մասին և դեղին քարտ չի ստանա,-Կոնտեի խոսքը մեջբերել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը;

Հետևեք մեզ նաև Telegram-ում