«Թուլուզը» կամային հաղթանակ տոնեց «Մոնակոյի» նկատմամբ (տեսանյութ)

«Թուլուզը» կամային հաղթանակ տոնեց «Մոնակոյի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Մոնակոն» արտագնա խաղում պարտվեց «Թուլուզին»։ «Մունիսիպալ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով․ հաշիվը 3-րդ րոպեին բացեց Վալեր Ժերմենը, իսկ դաշտի տերերի կազմում պատասխան գոլերը խփեցին Մարտին Բրայտվանտը (դուբլ) և Օսկար Տրեխոն։

Այս հաղթանակից հետո «Թուլուզն» ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ երրորդ տեղում գտնվող «Մոնակոյին» զիջելով արդեն 2 միավորով։ 

Ֆրանսիա, Լիգա 1

«Թուլուզ» – «Մոնակո»՝ 3։1
Գոլերը՝ Տրեխո 65՛, Բրայտվանտ 84՛, 87՛ – Ժերմեն 3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում