ՖԻՖԱ-ն «Ոսկե գնդակի» փոխարեն սեփական մրցանակն է սահմանել

ՖԻՖԱ-ն «Ոսկե գնդակի»  փոխարեն սեփական մրցանակն է սահմանել

ՖԻՖԱ-ն որոշել է օրացույցային տարվա արդյունքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար սեփական մրցանակը սահմանել,- հայտնել է լրագրող Ռիչարդ Կոնվեյը:

Այդ անհատական մրցանակը կփոխարինի «Ոսկե գնդակը», որը ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան «Ֆրանս Ֆուտբոլի» հետ համատեղ հանձնում էր 2010-2015 թվականների ընթացքում:

Այս տարվանից սկսած «Ֆրանս Ֆուտբոլը» կրկին «Ոսկե գնդակը» կհանձնի իր կողմից անցկացված քվեարկության արդյունքներով, որին մասնակցելու են Եվրոպական բոլոր երկրների մեկական լրագրողներ:

ՖԻՖԱ-ի տարվա  լավագույն ֆուտբոլիստի մրցանակն այսուհետ կոչվելու է «FIFA’s Best», որի հանձնման առաջին արարողությունը կայանալու է 2017 թվականի հունվարին:

Հիշեցնենք, որ 1991-2010 թվականների ընթացքում ՖԻՖԱ-ն ուներ տարվա լավագույն ֆուտբոլիստի սահմանման սեփական մրցանակ, որը վերացավ «Ֆրանս Ֆուտբոլի» հետ միավորվելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում