«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Բորուսսիայի» հարձակվողին

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Բորուսսիայի» հարձակվողին

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն արժանացել է «Ռեալի» հետաքրքրությանը: Ըստ «ESPN»-ի տեղեկության՝ մադրիդիցիները գերմանական ակումբի 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ հարցում են կատարել:

ՖԻՖԱ-ի կողմից կիրառված տրանսֆերային արգելքի պարագայում «Արքայական ակումբը» 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում չի կարող նոր ֆուտբոլիստների հայտավորել, սակայն կարող է ձեռք բերել Դեմբելեին և վարձավճարով նրան թողնել Դորտմունդում:

Ամռանը Դեմբելեի համար «Բորուսսիան» «Ռենին» վճարել է 15 միլիոն եվրո: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացին մասնակցած 7 խաղերում դարձել է 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ երիտասարդ հարձակվողը հայտարարել էր, որ մի օր հանդես է գալու «Բարսելոնայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում