Նոլիտոյի գոլը «Մանչեսթեր Սիթիին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Նոլիտոյի գոլը «Մանչեսթեր Սիթիին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության առաջատար «Մանչեսթեր Սիթին» 8-րդ տուրում միավորներ կորցրեց «Էվերթոնի» հետ խաղում։ «Էտիհադում» կայացած հանդիպման հաշիվը 64-րդ րոպեին բացեց Ռոմելու Լուկակուն, իսկ «քաղաքայինների» պատասխան գոլը խփեց Նոլիտոն։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն այս խաղում երկու անգամ վրիպեցին 11-մետրանոց նշակետից․ 43-րդ րոպեին վրիպեց Կևին դե Բրույնեն, 70-րդ րոպեին՝ Սերխիո Ագուերոն։

Այժմ «Մանչեսթեր Սիթին» ունի 19 միավոր և «Արսենալի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» 15 միավորով 6-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Էվերթոն»՝ 1։1
Գոլերը՝ Նոլիտո 72՛ – Լուկակու 64՛
Չիրացրած 11-մետրանոցներ՝ դե Բրույնե 43՛, Ագուերո 70՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում