Կլոպ. Մոուրինյուն ավելի շատ է հաղթել Չեմիոնների լիգան, քան ես մասնակցել եմ նրանում

Կլոպ. Մոուրինյուն ավելի շատ է հաղթել Չեմիոնների լիգան, քան ես մասնակցել եմ նրանում

Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղից առաջ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդը» ղեկավարող Ժոզե Մոուրինյուի մասին:

«Ո՞վ է ասել, որ Մոուրինյուն անհաջող է մեկնարկել «Մանչեսթեր Յունայթեդում»: Դա հիմարություն է: Նա հաղթել է մեկնարկային 3 հանդիպումներում: Մոուրինյուն գիտի՝ ինչ է հաջողությունը: Ինչո՞ւ նա պետք է մտածի՝ ձեզ դո՞ւր է գալիս իր թիմի ցուցադրած ֆուտբոլը, թե՞ ոչ: Նա Չեմպիոնների լիգայում ավելի շատ է հաղթել, քան ես մասնակցել եմ այդ մրցաշարին:

Չեմ կարող ասել, թե որ թիմն է վերելքում գտնվում և որն է անկում ապրում: Եթե մենք պարտվենք ՄՅՈւ-ին, լրագրողները կսկսեն քննադատել ինձ: Ինձ հետաքրքիր չէ մասնակցել այն քննարկումներին, որում Մոուրինյուի լավ մարզիչ լինելը կասկածի տակ է դրվում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերել «Fourfourtwo.com»-ը:

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում