Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական խաղեր կանցկացնի Բելառուսի հետ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական խաղեր կանցկացնի Բելառուսի հետ

Հոկտեմբերի 25-ին և 26-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ Բելառուսում մրցելով այդ երկրի ազգային հավաքականի հետ:

Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 17-ից 22-ը կանցկացնի մարզումներ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ

Հարություն Հարությունյան Չարբախ
Դավիթ Չավես Լեո
Էռնեստ Ակոպով ՎՏԲ Բանկ Վրաստան – բիզնես լիգա
Սարգիս Էսկիճեան Շուվայֆաթ, Լիբանան

Ֆուտբոլիստներ

Սարո Գալստյան Լեո
Գոռ Սարգսյան Լեո
Սարո Մարդանյան Լեո
Հենրիկ Գրիգորյան Լեո
Սարգիս Նասիբյան Լեո
Վարդան Ղուկասյան Լեո
Տիգրան Վարդանյան Լեո
Արա Մկրտչյան Գյումրի
Տիգրան Դավթյան Գյումրի
Հակոբ Ուզունյան ՀՊՏՀ
Դավիթ Գրիգորյան ՀՊՏՀ
Գարեգին Մաշումյան Չարբախ
Դավիթ Սուջյան Չարբախ
Անդրանիկ Կարապետյան ՀՄԸՄ Բուրջ Համուդ, Լիբանան
Էդգար Կիրակոսյան ՀՄԸՄ, Լիբանան
Մանուկ Մխիթարյան Թբիլիսիս Թբիլիսի, Վրաստան
Սարգիս Մարգարյան Դինամո ԲՆՏՈՒ. Բելառուս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում