Մոուրինյու. «Լիվերպուլը» լավ թիմ է, բայց աշխարհի վերջին հրաշալիքը չէ, ինչպես ԶԼՄ-ներն են կարծում

Մոուրինյու. «Լիվերպուլը» լավ թիմ է, բայց աշխարհի վերջին հրաշալիքը չէ, ինչպես ԶԼՄ-ներն են կարծում

«Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն ամփոփել է ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Լիվերպուլի» հետ կայացած արտագնա հանդիպումը (0:0):

«Սա այն արդյունքը չէ, որը մենք ցանկանում էինք, բայց այն դրական է մեզ համար: Մեր անմիջական մրցակցին թույլ չտվեցինք տնային խաղում 3 միավոր վաստակել, և դա վատ չէ: Խաղը երկու թիմերի համար էլ բարդ էր, բայց «Լիվերպուլի» համար ավելի դժվար էր, քան՝ մեր:

Վերահսկում էինք խաղի ընթացքը ոչ միայն տակտիկապես, այլ նաև էմոցիոնալ տեսանկյունից: Հնարավոր է սա ամենալուռ «Էնֆիլդն» էր, որ ես երբևէ լսել եմ: Այլ բան էի սպասում: Այո, Դե Խեան երկու հեքիաթային սեյվեր կատարեց, բայց դրանք խաղի ընդհանուր համատեքստից դուրս էին: «Լիվերպուլի» երկրպագուները մշտապես հիասթափված էին: Նրանք սպասում էին, որ մենք խնդիրներ կունենք, բայց պարզվեց այդպես չէ: Մեզ համար խաղի նման ընթացքը հարմար էր: Միգուցե, հարձակման գծում արագություն էր պակասում:

Չեմպիոնության մյուս հավակնորդների համար օրացույցը հիմա ավելի հեշտ է, ուստի կարևոր էր հետ չմնալ նրանցից: Մենք 5 անընդմեջ հաղթանակներ տանելու հնարավորություն դեռ կունենաք:

Չէինք պատրաստվում մշտապես վերահսկել գնդակը: Գիտեինք ինչպես է գործում «Լիվերպուլը», որքան բարձր պրեսինգի են նրանք դիմում, ինչպես են գնդակը կորցնելուց հետո փորձում այն ետ խլել: Մտքում պահում էինք գոլ խփելու հնարավորոթյունը:

«Լիվերպուլը» լավ թիմ է, բայց աշխարհի վերջին հրաշալիքը չէ, ինչպես կարծում են ԶԼՄ-ները»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «BBC Sport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում