Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը
18/10/2016 15:44
![Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը](https://times.am/v3/wp-content/uploads/2016/10/5ec524fe2cc294d2cc282836011bb205-1500x1125.jpg)
Նմանատիպ
«Դինամո» ՄՀԿ-ում վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Այսօր տեղի է ունեցել մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը, – հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար կպայքարեն շուրջ 100 մարզիկներ։
Վաղը՝ հոկտեմբերի 19-ին տեղի կունենան նախնական փուլի մենամարտերը։ Սկիզբը՝ ժամը 13։00-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում