Հայաստանի Գավաթ. «Բանանցը» պարտվեց «Արարատին», բայց մտավ կիսաեզրափակիչ
18/10/2016 16:55
Նմանատիպ
Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում այսօր կայացավ «Բանանց» – «Արարատ» դիմակայության պատասխան հանդիումը: Առաջին խաղում «Բանանցն» արտագնա հաղթանակ էր տարել 2:1 հաշվով:
«Բանանց-1» մարզադաշտում կայացած խաղում Արկադի Անդրեասյանի թիմը հաղթեց 1:0 հաշվով, սակայն դուրս մնաց պայքարից: Միակ գնդակը 63-րդ րոպեին խփեց Գեղամ Թումբարյանը, ով գրագետ փոխանցում ստացավ Սարգիս Մեթոյանից:
Կիսաեզրափակչում Արթուր Ոսկանյանի թիմը կմրցի «Փյունիկ» – «Ալաշկերտ» զույգի հաղթողի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում