Հայաստանում ՌԴ դեսպանին գոհացնում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները

Ռուսաստանին պատժամիջոցներով չես վախեցնի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

«Մի կողմից, այո, որոշակի սահմանափակումներ կան, սակայն մյուս կողմից դրանք խթան են տնտեսության այս կամ այն ճյուղը զարգացնելու համար: Ռուսաստանն ակտիվորեն համագործակցում է ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Վերջին շրջանում ավելացել են Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքների արտահանման ծավալները: Անձամբ եմ նկատել, որ Մոսկվայում հայկական ապրանքներով խանութների թիվն ավելացել է»,– ասաց Իվան Վոլինկինը: Դեսպանի խոսքով՝ ներկայացված է ոչ միայն գյուղմթերք, այլև վերամշակվող արտադրություն: Դեսպանը նկատեց, որ վերջին շրջ անում Հայաստանից Ռուսաստան 7-8 անգամ ավելացել են հայկական պանրի արտահանման ծավալները:

«Այնպես որ, պատժամիջոցներ կան, բայց մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Թող Արևմուտքը մտածի, թե ինչպես է դուրս գալու այս իրավիճակից և ինչպես է մտնելու բաց թողած շուկաները»,– հավելեց դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում