Հ.Բագրատյանը քվեարկել է նոր Հայաստանի համար

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 դպրոցում:

Այնուհետև լրագրողների հետ զրույցում նախագահի թեկնածուն նշել է, որ քվեարկել է նոր Հայաստանի համար: Նա նաև հայտնել է, որ քվեարկելիս մտածել է, որ ինքն առաջին անգամ է նման բան անում, այսինքն՝ որպես նախագահի թեկնածու ընտրում ինքն իրեն. «Ես քվեարկել եմ նոր Հայաստանի համար, որովհետև կարծում եմ, որ այն Հայաստանը, որ ունենք այսօր սպառել է իրեն և չի կարող առաջ գնալ»:

Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Հ.Բագրատյանը նշելմէ, որ դրանք զանգվածային բնույթ են կրում. «7/27 ընտրատեղամասում թաղապետարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյան լկտիություններ է անում: Մենք փորձում ենք պարզել, որովհետև լկտիություն է»:

Նախագահի թեկնածուն նաև հայտնել է, որ 1988 ընտրատեղամասերից կարողացել են վստահված անձերով ապահովել շուրջ 1200-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում