Տալինի օդանավակայանում պայթուցիկի մասին ահազանգ է ստացվել

Տալինի օդանավակայանից մարդիկ նոյեմբերի 5-ին պայթուցիկի մասին ահազանգից հետո տարհանվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունից հայտնել են, որ հեռախոսազրույցից հետո օդանավակայանից մարդկանց տարհանել են, դեպքի վայր են ժամանալ փրկարար ծառայություններն ու ծառայողական շները: Ստուգումից հետո հայտնի է դարձել, որ օդանավակայանում պայթուցիկ չկա:

Էստոնիայում կեղծ ահազանգի համար մարդուն կարող են դատապարտել մինչև 5 տարվա ազատազրկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում