Դոլարը, ռուբլին ու եվրոն արժևորվել են, ֆունտն՝ արժեզրկվել
15/11/2016 18:01
Նմանատիպ
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նոյեմբերի 15-ին կազմել է 478,90 դրամ: Այն նոյեմբերի 14-ի համեմատ արժևորվել է 0,49 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517,12 դրամ՝ արժևորվելով 2,54 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 594,94 դրամ է, նոյեմբերի 14-ի համեմատ այն արժեզրկվել է 2.07 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը նոյեմբերի 15-ին կազմել է 7,32 դրամ` նոյեմբերի 14-ի համեմատ այն արժևորվել է 0,09 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 264,75 դրամ, ոսկի՝ 18,685,79 դրամ, պլատին` 14,411,58 դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում