Դոլարը, եվրոն, ֆունտն ու ռուբլին արժևորվել են

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նոյեմբերի 30-ին կազմել է 480,20 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 510,88 դրամ՝ աճելով 2,20 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 599,91 դրամ է, նախորդ օրվա համեմատ արժևորվել է 1.12 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը նոյեմբերի 30-ին կազմել է 7.41 դրամ` նախորդ օրվա համեմատ արժևորումը 0.02 դրամ է:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 255,36 դրամ, ոսկի՝ 18,318,89 դրամ, պլատին` 14,157,37 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում