Վեց ոստիկան է զոհվել Կահիրեում իրականացված պայթյունի հետեւանքով

Վեց ոստիկան է զոհվել Եգիպտոսի մայրաքաղաքի հսկիչ անցակետում իրականացված պայթյունի հետեւանքով: Հաղորդվում է նաեւ չորս խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Պայթյունը որոտացել է ալ Հարամ փողոցում, որը Կահիրեից տանում է դեպի Գիզայի բուրգերի համալիր:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ ռումբը տեղադրված է եղել աղբարկղում:

Միջադեպի վայրը շրջափակված է ոստիկաններով:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում