Պուտինը շան հետ է հարցազրույցի եկել

Պուտինը շան հետ է հարցազրույցի եկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճապոնացի լրագրողների հետ հանդիպմանը եկել էր իր` ակիտա-ինու ցեղատեսակի` Յումէ անվամբ շան հետ: Վերջինիս, Պուտինը նվեր էր ստացել 2012 թվականին, ճապոնացի մարզպետից: 

Ճապոնիայից եկած հյուրերը նշել են, որ շատ ուրախ են տեսնել Յումէին ուրախ ու շատ աշխույժ, հանդիպման նման սկզբից, միաժամանակ, շատ վախեցել ու զարմացել են, պատճառաբանելով շան “խիստ” տեսքը: 

Նմանօրինակ դեպք է տեղի ունեցել նաև Սոչիում, 2007 թվականին, երբ Պուտինի Կոնի անվամբ շունը վախեցրել է Գերմանիայի կանցլեր Մերկելին: Պուտինն է հանգստացրել վախեցած Մերկելին, ասելով, որ Կոնին չի կծում: 

Մերկելը շների նկատմամբ մեծ ֆոբիա ունի, դեռևս 1995 թվականից, երբ նրա հարևանի շունը, կծել է Մերկելի ոտքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում