Իշխանությունը քննարկում է Երեւանի նոր քաղաքապետի հարցը

«Հրապարակը» գրում է, թե նախագահական ընտրությունները դեռ չավարտված՝ իշխանական կուլիսներում սկսել են քննարկել Երեւանի ավագանու ընտրությունները: Մեր տեղեկություններով, որոշ իշխանավորներ կարծում են, որ Տարոն Մարգարյանն այլեւս չպետք է զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը՝ մանավանդ Ավանի խայտառակ արդյունքներից հետո:

Բայց մեկ այլ խումբ էլ կտրականապես դեմ է Գագիկ Բեգլարյանի վերադարձին: Եվ քանի որ երկրում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, քննարկվում է այլընտրանքային թեկնածուի հարցը. ով կլինի կոմպրոմիսային՝ կընդունվի եւ իշխանության, եւ ընդդիմության կողմից:

Մեր տեղեկություններով, ոմանք կարծում են, որ այդպիսի թեկնածու է Խաչատուր Սուքիասյանը, ով լավ գործարարի համարում ունի եւ չնայած տեւական ժամանակ է՝ ակտիվ չէ, սակայն ընդունելի թեկնածու է եւ նորահայտ ընդդիմության, եւ ՀԱԿ-ից անջատվածների, եւ բիզնես-շրջանակների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում