Հերթական միջադեպն ադրբեջանական բանակում. Զինվորին դաժան ծեծել և սպանել են
01/03/2013 10:44
Նմանատիպ
Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել: Զինվորին դաժան ծեծի են ենթարկել այնուհետև սպանել են:
Տեղեկատվության համաձայն՝ Սեյմուր Մուրվաթ օղլու Ալահվերդիևի դիակը զինվորականների ուղեկցությամբ բերվել է նրա ծննդավայր’ Գյոյչայի շրջանի Քյուրդեմիշ գյուղ: Զինվորականները հայտարարել են, որ նա «զոհվել է’ կատարելով պարտքը»:
Haqqin.az-ը հայտնում է, որ պաշտպանության նախարարությունից թույլ չեն տվել, որպեսզի մահացած զինվորի հարազատները վերջին հրաժեշտը տան աճյունին: Կայքը եզրակացնում է, որ պատճառն, այն, է որ կբացահայտնվեին բռնության հետքերը:
Զինվորի հարազատները և նրա ծառայակիցները կասկած չունեն, որ մահվան պատճառը ադրբեջանական բանակի ոչ կանոնակարգային հարաբերություններն են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում