Գերմանիայի հատուկ ծառայությունները ՌԴ-ին մեղադրել են ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները վատացնելու փորձի մեջ

Գերմանիայի հատուկ ծառայությունները ՌԴ-ին մեղադրել են ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները վատացնելու փորձի մեջ

Գերմանիայի հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրել են Եվրոպական Միության և ԱՄՆ-ի հարաբերությունների վատացնելու փորձի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Spiegel օրաթերթը` հիմնվելով Գերմանիայի կառավարության համար նոր զեկույցի վրա:

Զեկույցը պատրաստվել է Գերմանիայի դաշնային հետախուզության ծառայության և երկրի Սահմանադրությունը պաշտպանող դաշնային գերատեսչության կողմից: Spiegel-ի տվյալներով զեկույցի հեղինակները հանգել են եզրակացության, որ Ռուսաստանը երկար տարիների ընթացքում Եվրամիության երկրների վրա ազդեցություն է գործում, նպատակադրված փորձում է սրել հատկապես Արևմուտքում առկա հասարակական կոնֆլիկտները` նպատակ ունենալով կասկածի տակ դնել ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերությունները:

Գերմանիայի կառավարությունում քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ եղանակով է հարկավոր Բունդեսթագֆի պատգամավորներին և հասարակությանը իրազեկել զեկույցի մասին կամ ընդհանրապես կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում