Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի վախճանը մեծ կորուստ է Հայոց եկեղեցու համար
16/01/2017 13:37
Նմանատիպ
Կյանքի 85-րդ տարում հունվարի 14-ի երեկոյան Ավստրիայում վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ սպասավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է Մայր ա թոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
«Բազմավաստակ Մեսրոպ Սրբազանի վախճանը մեծ կորուստ է Հայոց եկեղեցու համար։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։ Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,-նշված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ: