Հանրապետությունում օդի ջերմաստիճանը մեկից երկու աստիճանով բարձրացել է

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը մեկից երկու աստիճանով բարձրացել է

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով բարձրացել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ինչ վերաբերում է ամպամածությանը, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ պարզեցում դեռ չի կարող լինել:

«Մենք առաջիկա օրերի համար կանխատեսել ենք թույլ ձյուն, ամպամածությունը կշարունակվի: Պարզապես սպասվող թույլ տեղումները դրական ազդեցություն կունենան լճացած սառը օդի քայքայման համար»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում