«Հայկական ժամանակ». ՊԵԿ-ից մեկնաբանել են SAS սուպերմարկետների փակման փաստը

Երեկ առավոտից անսպասելիորեն փակվել են SAS ցանցի՝ Երևանի Թումանյան և Բաղրամյան փողոցներում գտնվող սուպերմարկետները: Դրանից օգտվող քաղաքացիներին մուտքի մոտ տեղեկացվում է, որ այս պահին փակ է, իսկ բացվելու մասին պարզաբանում չէր տրվում: Ավելի ուշ պարզվել է, որ սուպերմարկետները փակվել են ՀՀ պետեկամուտների կոմիտեի գործողությունների արդյունքում: Սակայն ինչ է տեղի ունեցել՝ այդպես էլ չպարզաբանվեց: 

Սուպերմարկետները փակելու պատճառների մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին ՊԵԿ-ից փոխանցել են.«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում»:

Թերթի փոխանցմամբ՝ սուպերմարկետների ցանցը մտնում է «SAS գրուպ» ընկերության մեջ, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին (SAS-ի Արտակին): Թերթի թղթակցին չի հաջողվել «SAS գրուպից» տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում ստանալ: Թե ինչով է SAS-ը այդպես գրավել ՊԵԿ-ի ուշադրությունը, թերթը կփորձի պարզել առաջիկայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում