Պատգամավորից` դատավոր

Իշխանությունների եւ դատական համակարգի կուլիսներում ծավալվող լուրերի համաձայն, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, որի գործունեության վերաբերյալ վերջերս պարբերաբար տարբեր լուրեր են շրջանառվում, պաշտոնանկ է արվելու: Ըստ նույն խոսակցությունների, այդ պաշտոնի հավանական թեկնածուներից է նաեւ ՀՀԿ անդամ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Երբ թերթը իրականությունն իմանալու ակնկալիքով դիմել է պարոն Հարությունյանին, նա նախ ծիծաղել, ապա պատասխանել է. “Ճիշտն ասած զարմացած եմ այդ հարցից: Ես նման խոսակցություններ ո´չ լսել եմ, ո´չ էլ, առավել եւս, նման առաջարկ եմ ստացել”:

Հետևեք մեզ նաև Telegram-ում