Վրաստանի պաշտպանության նախարարն առաջին անգամ կայցելի Հայաստան
06/03/2013 14:54
Նմանատիպ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մարտի 7-ին իր առաջին այցը կկատարի Հայաստան, հաղորդում Է «Գրուզիա Online»-ը:
Ինչպես նշել Է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, այցի ընթացքում Ալասանիան հանդիպում կունենա ոչ միայն հայաստանյան իր պաշտոնակից Սեյրան Օհանյանի հետ, այլև հանդիպում Է ծրագրված նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ ռազմական համագործակցության հարցերը: Դա վերաբերում Է ռազմական կրթությանն ու ուսուցմանը, պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:
Կողմերը նաեւ կքննարկեն 2013 թվականին պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում