Ջ.Քերին տապալու՞մ է ամերիկյան դիվանագիտությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին երեկ Քաթարի արտաքին գործերի նախարար Համադ բին Ջասիմի հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս ընդունել է, որ իր երկիրը զենք է ուղարկում Սիրայի ապստամբներին և պատրաստ է ավելացնել քանակը: Նա ինքն իրեն հակասել է’ նշելով, որ Ժնևի կոնվենցիան խնդրի լուծման ամենանպատկահարմար տարբերակն է, քանի որ դրանով չի թույլատրվում զենքի տրամադրում:

Քաթարը հայտնի է, որպես սիրիական ապստամբներին աջակոցող հիմանական երկիր, որը մեծապես աջակցում է ԱՄՆ-ին այդ հարցում: Պրես կոնֆերանսի ժամանակ Քերին նշել է.«Մենք ուղղակի օգնություն ենք ցուցաբերում ռազմական խորհրդին և սիրական ընդդիմությանը: Մենք առանձնացնացրել ենք զենքերի տեսակներ, որոնք կհասցվեն Սիրիա և հատկապես ում կտրամադրվեն»:

Մինչ այդ Քերին հայտարարել էր, որ զինված ապստամբները կստանան լրացուցիչ 60մլն ամերիկյան դոլլար’ իրենց առօրյա կարիքները հոգալու համար: Քերին նաև նշել է, որ իրենք ամեն ինչ կանեն սիրիական ժողովրդի ազատությունը պաշտպանելու համար, իսկ սիրիական ներկայիս կառվարությունը լեգիտիմ չէ:

ԱՄՆ-ում պետքարտուղարի փոփոխությունը իրեն բավականին զգացնել է տալիս: Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի զգուշավոր քաղաքականությունից հետո, Քերիի վարած դիվանագիտությունը մի փոքր անփույթ և բաց է: ԱՄՆ-ն արդեն ակնհայտ ցույց է տալիս իր ատամները և մատնանշում ավելի արմատական գործողությունների դիմելու իր կարողությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում