Մոսկվան դեմ է Անդրեյ Լապշինին Ադրբեջանին հանձնելուն. Զախարովա

Մոսկվան դեմ է բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին հանձնելուն՝ պնդելով Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելու անթույլատրելիությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: 

«Մենք հետեւողականորեն պնդում ենք, որ անթույլատրելի է Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելը եւ այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը տեղ հասցնելու նպատակով մենք ինտենսիվ շփումներ ենք իրականացնում Բելառուսի արտաքին գործերի նախարարության, այդ երկրի պատկան մարմինների հետ»,-ասել Է նա փետրվարի 3-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի կեսին Լապշինը գրել էր, որ Մինսկում իրեն ձերբակալել են Ադրբեջանի պահանջով, որտեղ նա «սեւ ցուցակում» է ներառված ԼՂՀ այցելելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում