ԵՄ-ն մտադիր է կազմակերպել Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողով. Corriere della Sera
Նմանատիպ
ԵՄ-ն մտադիր է կազմակերպել միջազգային խորհրդաժողով, որը նվիրված կլինի Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
«Մենք աշխատում ենք գարնանը միջազգային խաղաղ խորհրդաժողով կազմակերպելու վրա, որի ուշադրության կենտրոնում կլինեն սիրիական հակամարտության կարգավորման հարցերը: Այդ երկրի վերականգնումը հսկայական միջոցներ է պահանջում, բայց ոչ ոք դրանք չի հատկացնի՝ վստահ չլինելով կայուն ներքին երկխոսության եւ սիրիական բոլոր ուժերի ներկայացուցիչների փոխգործակցության հարցում»,-ասել է Մոգերինին:
Նա վստահություն է հայտնել, որ Սիրիայում խաղաղ գործընթացը կարող է ձեռք բերվել «Բրյուսելի, Մոսկվայի, ՄԱԿ-ի եւ Վաշինգտոնի ուժերի մշտական կոորդինացման դեպքում», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում