«Հրապարակ». Իվետա Տոնոյանը՝ ԲՀԿ ցուցակում

«Հրապարակ»-ի տեղեկություններով, երկար որոնումից հետո ԲՀԿ-ում որոշվել է նաև երկրորդ քառյակի «գենդերը». ըստ թերթի աղբյուրների` Նաիրա Զոհրաբյանից հետո հաջորդ կին թեկնածուն կլինի Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Իվետա Տոնոյանը, ով թերթի հարցին ի պատասխան ասել է. «Համբերեք ևս 1-2 օր, և ամեն ինչ պարզ կլինի»:

Թերթը գրել է, թե ցուցակի մյուս «գենդերի» հարցում այս պահին որոշում չկա. մի մասը ցանկանում է վերադարձնել հնչակ Լյուդմիլա Սարգսյանին, մյուս մասը կտրականապես դեմ է, տալիս են շատ ինքնատիպ անուններ, որոնք դեռ չեն ցանկանում հրապարակայնացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում