Մեքսիկայի հետ սահմանին պարիսպը 21,6 մլրդ դոլար կնստի ԱՄՆ-ի վրա

Մեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցումը 21,6 միլիարդ դոլար կնստի եւ կտեւի շուրջ երեք տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտնել Է CNBS-ն՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության հաշվետվությունը:

Գերատեսչության կազմած պլանը ենթադրում է մինչեւ 2020 թվականը 2000 կիլոմետր երկարությամբ պարիսպների եւ ցանկապատերի կառուցում: Նշվում է, որ 21,6 միլիարդ թիվը շատ ավելի բարձր է, քան այն բոլոր թվերը, որոնք մինչ օրս նշվել են: Այսպես, Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոսում էր 12 միլիարդ դոլարի մասին, Կոնգրեսում պարիսպը գնահատել են 15 միլիարդ:

Սպիտակ տանն այս պլանը մեկնաբանելուց հրաժարվել են՝ վկայակոչելով, որ նախագահն ինքն առայժմ այն չի տեսել: Այնուամենայնիվ, նշվում է, որ վարչակազմը հուսով է Կոնգրեսի հավանությունն ստանալ արդեն այս գարնանը եւ շինարարությունն սկսել աշնանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում