Ն.Մադուրոն երդվել է՝ դառնալով Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

Վենեսուելայի խորհրդարանում կայացել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը, որով պաշտոնապես հաստատվել է նրա թեկնածությունը՝ որպես երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: 

Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վենեսուելայի Ազգային ասամբլեայում իր ելույթի ժամանակ նախագահի պաշտոնակատարն ասել է, որ Ուգո Չավեսը կանխազգում էր իր մահը չորրորդ վիրահատությունից հետո. «Նա շատ լավ ինտուիցիա ուներ, որը նրան հուշում էր, որ այս անգամ իրեն չի հաջողվի ոտքի կանգնել վիրահատությունից հետո»:

Ն.Մադուրոն Վենեսուելայի առաջնորդի դագաղի մոտ երդվել է շարունակել Չավեսի սկսած բոլիվարյան հեղափոխությունը:

Վենեսուելայի սահմանադրության համաձայն՝ նոր նախագահական ընտրությունները պետք է նշանակվեն 30 օրվա ընթացքում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում