Մահացել է ՀՀ արվեստի և սպորտի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանը

Երեկ, կյանքի 88-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի և սպորտի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Գեորգի Գարեգինի Ասատուրյանը:

Մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ Գ.Ասատուրյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Գեորգի Ասատուրյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 10-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 11-ին, ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում