Facebook-ը ներկայացրել է մի շարք նորամուծություններ

Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է կայքի նոր դիզայնը և մի շարք նորամուծություններ, որոնք այսուհետև հասանելի կլինեն օգտատերերին: 

Ինչպես տեղեկացրել են Facebook-ի աշխատակիցները, կայքի գլխավոր էջի դիզայնից բացի կփոխվի նաև օգտատերերի նորությունների էջը: Բացի այդ, այսուհետև սոցիալական ցանցում հնարավոր կլինի հետևել միայն նախընտրելի մարդկանց և էջերի գրառումներին: Ընդ որում, օգտատերերը կկարողանան իրենք ընտրել թե կոնկրետ ինչ տիպի նորություններ են ուզում կարդալ՝ ընկերների բոլոր գրառումները, միայն լուսանկարներով գրառումները, թե հատուկ ընտրված մարդկանց և էջերի գրառումները:

Facebook սոցիալական ցանցի նոր դիզայնին հնարավորինս շուտ անցնելու համար ընկերության մասնագետներն առաջարկում են գրանցվել սպասողների ցուցակում: Կայքի նոր դիզանը հասանելի կլինի նաև iOS և Android համակարգերի համար, սական ժամկետներ դեռևս չեն նշվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում