Մեկնարկում են վրաց-ամերիկյան հերթական զորավարժությունները

Ամերիկացի 400 ծովային հետեւակայիններ են ժամանել Վրաստան՝ մասնակցելու «Մարտական ոգի-2013» վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններին: Այսօրինակ վարժանքներ Վրաստանում անցկացվում են արդեն երրորդ անգամ, հաղորդում Է «Գրուզիա-Online»-ը:

Ամերիկացիների հետ միասին ուսուցում կանցնեն Վրաստանի երկրորդ հետեւակային բրիագադի 23-րդ գումարտակի զինվորները: Այդ գումարտակը Աֆղանստանից վերադարձել Է անցյալ տարվա նոյեմբերին:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը նշել Է, որ վարժանքները մարտի 11-ից մինչեւ ապրիլի 5-ն անցկացվելու են Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմական փորձարանում:Վարժանքներն ընթանալու են շուրջօրյա ռեժիմով:

Վրաց-ամերիկյան զորվարժությունները վերջին տարիներին սովորական են դարձել, քանի որ դա Սաակաշվիլու մարտավարությունն էր վրացական բանակը հնարավորինս մոտեցնել ՆԱՏՕ-ի և ամերիկյան բանակի չափանիշներին: Քանի որ վերջերս նորընտիր խորհրդարանը հաստատեց իր հավատարմությունը տրանս-ատլանտյան ուղուն, ԱՄՆ-ի զինված ուժերի հետ զորավարժությունների անցկացման պարբերականությունը չի խախտվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում