Անհաշտ ընդդիմության արտաքին հովանավորները խոչընդոտում են քաղաքական երկխոսությանը
Նմանատիպ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի անհաշտ ընդդիմության արտաքին հովանավորները խոչընդոտում են քաղաքական երկխոսություն սկսելու և բռնությունները դադարեցնելու գործընթացին:
Արտասահմանում Սիրիայի ընդդիմության ազգային համակարգման հանձնաժողովի համակարգող Հեյսամ Մանաայի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև., – «Սիրիայում իրավիճակը չի բերալավում, չնայած աճել է հակամարտության բոլոր կողմերի գիտակցությունը բռնությունը հնարավորինս արագ դադարեցնելու և երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը: Քիչ չեն նաև նրանք, ովքեր ձգտում են դա խանգարել, որոնց թվում են այսպես կոչված անհաշտ ընդդիմության արտաքին հովահավորները»:
Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է. – «Կարեւոր է, որ սիրիացիներն իրենք որոշեն բոլոր հարցերն առանց օտար միջամտության, դրա հետ մեկտեղ որոշեն իրենց երկրի ճակատագիրը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում