Լոպետեգի․ Ցանկանում եմ, որ Իսկոն ավելի շատ խաղա

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին, գովաբանելով «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին, նշել է, որ ցանկանում է՝ վերջինս ավելի շատ խաղաժամանակ ստանա։

-Իսկոն շատ տաղանդավոր է և կարողացել է հարմարվել «Ռեալի» նման բարդ ակումբին։ Վերջին շրջանում նրա խաղում զգալի առաջընթաց է նկատվում։ Ցանկանում եմ, որ Իսկոն ավելի շատ խաղա, բայց նրա ապագայի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։ Իմ խոսքերը հատուկ ուղերձ չեն «Ռեալին»․ դա իմ գործառույթների մեջ չի մտնում։ Յուրաքանչյուր ակումբ ինքն է որոշում կայացնում ֆուտբոլիստների ապագայի վերաբերյալ,- Լոպետեգիի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Նշենք, որ իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Իսկոն պատրաստ է քննարկել տեղափոխության վերաբերյալ առաջարկներ։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իսկոն մասնակցել է 17 հանդիպման (11 դեպքում մեկնարկային կազմում), խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում