Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչի ամենաարդյունավետ առաջին խաղերը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի 8 հանդիպումների արդյունավետությունը ռեկորդային է դարձել: Նախկինում երբեք այդ փուլի առաջին հանդիպումներում 34 գոլ (միջինը մեկ խաղում 4,25) չի արձանագրվել,- հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ամենաարդյունավետը եղել է «Մանչեսթեր Սիթի»-«Մոնակո» հանդիպումը, որի ժամանակ 8 գնդակ է գրանցվել (5:3): Ամենաանարդյունավետը եղել է «Բենֆիկա»-«Բորուսսիա» մրցավեճը (0:1):

1/8 եզրափակչի նախորդ ռեկորդն արձանագրվել էր 2013-14թթ․ մրցաշրջանում, երբ գրանցվել էր 26 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում