«Ժողովուրդ». Դաշինքները չեն կողմնորոշվել՝ ինչ ֆորմատով են մասնակցելու ավագանու ընտրություններին

Խորհրդարանական ընտրությունները դեռ չավարտված՝ մեկնարկելու է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլը: Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրությունները, որոնք ևս լինելու են համամասնական սկզբունքով, նշանակված են մայիսի 14-ին, իսկ առաջադրումների ժամկետը, ԿԸՀ որոշմամբ, սահմանված է մարտի 30-ից ապրիլի 9-ը:

ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցող ուժերից «Ժողովուրդ»-ը փորձել է հետաքրքրվել՝ արդյո՞ք մեկ ամիս հետո նրանք նույն դաշինքով մասնակցելու են նաև Երևանի ավագանու ընտրություններին: Պարզվել է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող 4 դաշինքներից առայժմ միայն «Ելք»-ն է որոշել, որ նույն կազմով՝ ՔՊ, ԼՀԿ, և «Հանրապետություն» կուսակցություններով մասնակցելու են նաև այդ ընտրություններին, իսկ «Կոնգրես-ՀԺԿ», «Ծառուկյան» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքներում այս հարցը դեռ չի քննարկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում