ԱՊԼ․ Պոգբան՝ մրցակցի կիսադաշտում ամենաշատ փոխանցումներ կատարող ֆուտբոլիստ
01/03/2017 18:45
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում մրցակցի կիսադաշտում ամենաշատ փոխանցումներ կատարող ֆուտբոլիստն է։
«ESPN»-ը հաղորդում է, որ ֆրանսիացին արդեն 1029 փոխանցում է կատարել՝ 83,05% ճշգրտությամբ։ Այս ցուցանիշով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ջորդան Հենդերսոնը («Լիվերպուլ», 987 փոխանցում), եռյակը եզրափակում է Մեսութ Օզիլը («Արսենալ», 954)։ Թոփ-6-ում հայտնվել են նաև Դավիդ Սիլվան («Մանչեսթեր Սիթի», 930), Էդեն Ազարը («Չելսի», 875) և Անդեր Էրրերան («Մանչեսթեր Յունայթեդ», 871)։
Հավելենք, որ Պոլ Պոգբան 1029 փոխանցում է կատարել՝ մասնակցելով 24 հանդիպման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում