ԱԺ-ում բանավիճել են Ն.Զոհրաբյանը և Դ.Հարությունյանը
Նմանատիպ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության ներկայացրած՝ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի՝ օրակարգով նախատեսված քննարկումը հետաձգվեց:
1in.am-ի հաղորդմամբ՝ Դավիթ Հարությունյանը առաջարկեց նախ քննարկել այլ հարցեր, վերջում անցնել այդ հարցին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այդ պահին դահլիճից ցուցադրաբար դուրս եկավ: Դավիթ Հարությունյանը առաջարկեց սպասել՝ ասելով, որ մնացած հարցերը արագ կքննարկեն:
«Դուք դիտավորյալ կձգձգեք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը դուրս գալիս, սակայն Հարությունյանը նշեց, որ չեն ձգձգի: Ն. Զոհրաբյանը նետեց՝ «ես ձեզ լավ գիտեմ»: «Փաստորեն ձեզ լավ են ճանաչում, պարոն Հարությունյան»,- նկատեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը:
Այս պահին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու օրինագիծը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում