11.1 C
Yerevan

Ապականված Գառնու կամուրջի արդարացումը մշակույթի նախարարության կողմից

Նմանատիպ

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան»...

Սերգեյ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցուն և նվաճեց բրոնզե մեդալ

Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող...

Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Մշակույթի նախարարության դիմաց’ Գառնու կամրջի վերակառուցման վերաբերյալ նախարարությանն ուղղված հանրային հարցադրումների պատասխանները ստանալու համար: 

Նրանք նախապես նամակ էին ուղարկել նախարարություն և զգուշացրել էին իրենց հավաքի մասին: Ակցիայի մասնակիցները պահանջում էին նաև մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել և  հնարավորության դեպքում կամուրջը բերել նախկին տեսքին:

Ակցիայի ակտիվիստները պահանջում էին, որ նախարարությունը ներկայացնի Գառնու կամրջի վերականագնման հետ կապված բոլոր ընթացակարգերը:

Ակցիայի մասնակիցներին նախարարության պատասխանում  մասնավորապես նշված է. «Գառնիի կամուրջը թվագրվում է 11-13-րդ դարերով: Իր գոյության ընթացքում այն մի քանի անգամ նորոգվել է և կրել փոփոխություններ: 1679 թ. Գառնու երկրաշարժի ժամանակ կամուրջը փլուզվել և վերականգնվել է’ վերին նիշերի և կամարակապի շառավղային չափի փոփոխմամբ: 1950-ական թվականներին սելավի պատճառած ավերածություններից հետո պահպանված կամարաշարը լրացվել է կոպտատաշ խամքարով և կավահողային շաղախով շարված կողապատերով:

Հաշվի առնելով կամրջի ինտեսիվ /հետիոտն/ օգտագործման և խիստ վթարային լինելու հանգամանքը՝ 2006 թվականին կազմվել է կամրջի վերականգնման նախագիծը, որը քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նույն թվականի հուլիսի 11-ի N 6 նիստում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են «Կոտայքնախագիծ» ՍՊԸ կողմից, որը հուշարձանների վերականգնման ոլորտում ունի փորձ և համալրված է համապատասխան մասնագետներով:

2010 թվականին պետական բյուջեի միջոցներով և հաստատված նախագծով կատարվել են կամրջի հյուսիսային կողմի արևմտյան’ փլուզման եզրին կանգնած պատի մասնակի վերականգնման աշխատանքներ: Նախատեսված աշխատանքների շարունակությունն ապահովելու նպատակով 2011 թվականին հարցը կրկին դրվել է նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստի օրակարգում, քննարկվել և որոշվել է. «ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել հարցը, վերանայել բոլոր արխիվային նյութերը և ներկայացնել առաջարկություն»: 

ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով 2011 թվականին ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամին է ներկայացրել համապատասխան ծրագիր, որն արժանացել է հավանության: Այնուհետև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ կնքվել է համագործակցության հուշագիր:

Գնման ընթացակարգը սկսելու նպատակով կազմվել են վերականգնման աշխատանքների իրականացման գնման հայտարարության և հրավերի տեքստերը, որոնք քննարկվել և հաստատվել են ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հայտերը գնահատող հանձնաժողովի’ 2012 թ. ապրիլի 4-ին կայացած նիստում, ինչպես նաև ԱՄՆ-ի դեսպանատան’ ծրագրի պատասխանատու աշխատակիցների կողմից: Նյութերն ուղարկվել են ՀՀ ֆինանսների նախարարություն և 2012 թ. ապրիլի 12-ին տեղադրվել www.gnumner.am ինտերնետային հասցեում: Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթները

Օրենքով սահմանված 40-րդ օրացուցային օրը’ 2012 թ. մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքների գնման նպատակով հայտարարված բաց ընթացակարգի հայտերի բացման նիստը:

Հայտ են ներկայացրել չորս կազմակերպություններ’ «Բուրգ-999», «Մ. Լամբարյան», «Տիգրան-Ավիկ», «Դանիել» ՍՊԸ-ները: «ՊՄԱԹ ՊՄՊ ԲԸԱՇՁԲ 12/01» ծածկագրով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ն՝ որպես սահմանված պահանջներին համապատասխան և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից: 

2012 թ. հունիսի 25-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ի միջև կնքվել է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքների գնման պայմանագիր: Պայմանագրով աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 2012 թ. նոյեմբերի 20-ը, որը համապատասխան համաձայնագրով երկարացվել է մինչև 2013 թվականի հունվարի 31-ը: Պայմանագրի գինը կազմում է 33423368 /երեսուներեք միլիոն չորս հարյուր քսաներեք հազար երեք հարյուր վաթսունութ/ դրամ, որը համաձայնագրով նախատեսված ծրագրի արժեքից պակաս է 11237000 /տասնմեկ միլիոն երկու հարյուր երեսունյոթ հազար/ դրամով»:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան»...

Սերգեյ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցուն և նվաճեց բրոնզե մեդալ

Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող...