Քրեականացնե՞լ Հայոց ցեղասպանության ժխտումը, թե՞ ոչ. ֆրանսիական կայքը հարցում է անցկացնում

Ֆրանսիական Newsring.fr կայքը հարցում է անցկացնում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագիծը ընդունելու կապակցությամբ:

Կայքի ընթերցողներին հարց է տրվում, թե արդյո՞ք անհրաժեշտ է ընդունել օրինագիծը, թե ոչ:

Հիշեցնենք, որ մոտավորապես մեկ տարի առաջ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, սակայն երկրի Սահմադրական Դատարանն այն հակասահմանադրական հայտարարեց: 

Դրանից հետո օրինագծի հեղինակ պատգամավոր Վալերի Բուայեն հայտարարեց, որ կներկայացնի եւս մեկ օրինագիծ, որին արդեն Սահմանադրական Դատարանը ոչինչ ասել չի կարողանա: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում