Առաջարկ Հրանտ Բագրատյանին` Րաֆֆի Հովհաննիսյանից

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանը Հրանտ Բագրատյանին ավագանու ընտրություններին ընդառաջ միասնական ձևաչափով մասնակցելու առաջարկ է արել, սակայն պայմանով, որ ֆինանսական խնդիրները լուծում են հավասարապես, այսինքն’ կիսովի, Բագրատյանը զբաղեցնում է ցուցակի երկրորդ հորիզոնականը’ Արմեն Մարտիրոսյանից հետո, իսկ նրա կուսակցությունից մեկական անդամ էլ ընդգրկվում է ամեն ութնյակում: Երեկվա նիստում այս առաջարկը մերժվել է:
«Տեղեկացանք նաև, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էլ իր հերթին է նախաձեռնել ազատական ուժերի և անհատների միավորմամբ գնալ ընտրությունների, որոնց թվում է նաև Բագրատյանն իր կուսակցությամբ: Բագրատյանի կուսակցության վարչության նիստում վերջնական որոշում չի կայացվել, որոշ լուրերով, նա դեմ չէ ազատականների միասնությանը: Բագրատյանին միավորվելու ցանկություն է հայտնել նաև Կանաչների միությունը և նման այլ փոքրիկ ՀԿ-ներ»,-գրել է «Հրապարակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում