Հայտնի են Հայաստան-Չեխիա խաղի մասնակիցների անունները

Վարդան Մինասյանը հրապարակել Հայաստանի հավաքականի կազմը

Մարտի 26-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն առաջիկա հանդիպմանը:

Դարպասապահներ’ Ռոման Բերեզովսկի, Գևորգ Կասպարով, Արթուր Հարությունյան:

Պաշտպաններ’ Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Արտյոմ Խաչատուրով, Կամո Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Վարազդատ Հարոյան, Արթուր Ավագյան:

Կիսապաշտպաններ՝ Կարեն Մուրադյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Դավիթ Մանոյանը, Մարկոս Պիզելին, Զավեն Բադոյանը և Էդգար Մալաքյանը:

Հարձակվողներ’ Յուրա Մովսիսյանը, Արթուր Սարկիսովը և Էդգար Մանուչարյանը:

Վարդան Մինասյանը մարտի 21-ին կայանալիք Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ կմիանան ազգային հավաքականին, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Իսկ վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Լևոն Հայրապետյանը, Արաս Օզբիլիսը, Միխայիլ Մարկոսովը, Նորայր Ասլանյանը և Մասիս Ոսկանյանը:

Որակազրկման պատճառով Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը և Հրայր Մկոյանը չեն կարող մասնակցել խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում