Yerevan
10
+36°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Անջելինա Ջոլին գաղտնի սիրավեպ ունի բրիտանացի ռեփեր Ակալայի հետ

Անջելինա Ջոլին գաղտնի սիրավեպ ունի բրիտանացի ռեփեր Ակալայի հետ

Անջելինա Ջոլիի սիրավեպը բրիտանացի ռեփեր Ակալայի (Akala) հետ մեծ թափ է հավաքում։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Պնդում են, որ անցյալ շաբաթ դերասանուհին 40-ամյա երաժշտին թաքուն անցկացրել է Լոնդոնի Corinthia հյուրանոցի իր համար:

«Զույգը հյուրանոցում երկու օր է անցկացրել»,- պատմել է ինսայդերը՝ պարզաբանելով, որ Ակալան դերասանուհուն է միացել նրա ժամանումից երկու ժամ անց։ «Ակալան Անջելինայի մեքենաներից մեկով դուրս է տարվել հյուրանոցից ուրբաթ [Բրիտանական կինոյի ինստիտուտում] նրա նոր ֆիլմի պրեմիերայից մի քանի ժամ առաջ»,- հավելել է աղբյուրը՝ նկատի ունենալով Ջոլիի «Մարիա» ֆիլմը, որը ցուցադրվել է Լոնդոնի կինոփառատոնում։

«Իրենց հարաբերությունները գաղտնի պահելու համար զույգն օգտագործում է տարբեր մեքենաներ և գաղտնի մուտքեր, բայց դա իրողություն է»,-շարունակել է ինսայդերը:

Պրեմիերայից հետո նրանք Soho House-ում ռոմանտիկ ընթրիք են անցկացրել։

Ջոլիի եւ Ակալայի սիրավեպի մասին լուրերը շրջանառվում էին այս տարվա մայիսից։ Վերջին անգամ ռեփերն Անջելինային ուղեկցում էր սեպտեմբերի 28-ին՝ Նյու Յորքում անցկացված Atelier Jolie երեկույթին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում