Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը:
Մարտի 19-ին թիմը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Մարտի 19-ին, ժամը 18:00-ին թիմը կանցկացնի բաց մարզում:
Մարտի 20-ին ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում:
Mարտի 21-ին ստուգողական խաղ կանցկացնի Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 18:00-ին, մուտքն ազատ է:
Մարտի 22-25-ը հավաքականը մարզումներ կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում:
Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: