Թուրքիայի փոխվարչապետը Նորվեգիայից պահանջել է հետ ուղարկել ապաստան ստացած թուրք զինվորներին

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Նորվեգիայից պահանջել է անմիջապես իրենց հանձնել ապաստան ստացած զինվորականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Քուրթուլմուշն անընդունելի է համարել հինգ զինվորականի ապաստան տրամադրելու մասին Նորվեգիայի իշխանությունների որոշումը` ասելով, թե դա նշանակում է, որ այդ երկիրը բացահայտ կերպով պաշտպանում է գյուլենականներին: «Ցանկանում ենք հայտարարել, որ դա չենք ընդունելու: Եվրոպայի տարբեր երկրներում ապաստանած և ապագայում այդ երկրներ գնացող գյուլենական ավազակներին անմիջապես Թուրքիա ուղարկելը Թուրքիայի ու այդ երկրների միջև եղած բարեկամական հարաբերությունների հրամայականն է»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում